Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղահրապարա՞կ, թե սալիկապատ տարածք

Հասարակություն
xax

Նոր Նորքի 9-րդ զանգվածում հարևան բակերում կան երկու խաղահրապարակներ, մեկը՝  կանաչ գորգածածկույթով, իսկ մյուսի՝ ամբողջովին սալիկապատումն ընթացքի մեջ է: Հարց է ծագում. մի՞թե երեխաներին խաղալու համար սալիկապատ տարածքն  ավելի  նպատակահարմար է: 2014թ. Երևանի ավագանու N154-Ն որոշման՝ «Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի» համաձայն՝ առանց բնակիչներին իրազեկելու ու լսումների անցկացման  նման գործ նախաձեռնելու իրավունք չկա: Հետաքրքիր է՝ արդյոք այդ տարածքի բարեկարգման նախագիծը, համաձայն տեղադրված վահանակի, քննարկվել է բնակիչների հետ, և  նրանք տվել են իրենց համաձայնությունը: Կա՞  այդ համաձայնությունը հավաստող փաստաթուղթ: Երեկ նամակով այս հարցերի վրա հրավիրեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրությունը՝ խնդրելով տրամադրել կապալառու «Սպառշինարդ» ՍՊԸ-ի հետ կնքված  N ԵՔ-ԲԸԱՇՁԲ 17-23/1 պայմանագրի պատճենը: xaxahr Անահիտ Բախշյան «Բարև Երևան» խմբակցության անդամ