Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանի» -ն ավելի քիչ է լուսաբանվում. ԵԾ

Հասարակություն
unnamed-15-2

Հարգելի գործընկերներ, Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր զանգվածային լրատվության միջոցներով, ըստ մեր դիտարկումների եւ մոնիտորիգի արդյունքի, ընտրություններին մասնակցող մյուս երկու քաղաքական ուժերի քարոզարշավն ու մամլո հաղորդագրությունները լրատվամիջոցների կողմից լուսաբանվում են ավելի շատ եւ համակողմանի, քան` «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավն ու մամլո հաղորդագրությունները: Հարգելի գործընկերներ, ձեզանից ակնկալում եւ  հորդորում ենք հավասարապես լուսաբանել նաեւ մեր կուսակցության քարոզարշավը, հակառակ դեպքում` ձեր կողմից ոչ անաչառ եւ խտրական լուսաբանումն ակնհայտորեն կվկայի որոշ լրատվամիջոցների շահագրգռությունը` մյուս երկու ուժերի քարոզարշավն առավել մանրամասն լուսաբանելու միջոցով փորձել ազդել հանրության տրամադրվածության վրա: Հարգանքներով` «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն