Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծամորցի ընտանիքը կստանա 7.5 մլն դրամ

Հասարակություն
նպաստ

Սոցապ նախարարությունը հայտնում է, որ մեծամորցի նորածիններից յուրաքանչյուրի համար ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 1,5 մլն դրամ: Հիշեցնենք, այս գիշեր «Էրեբունի» բժշկական կենտրոնում 23-ամյա Լուսինե Պողոսյանը հնգյակ է լույս աշխարհ բերել` 4 աղջիկ մեկ տղա: Այսինքն՝ ընտանիքը կստանա 7.5 մլն դրամ, որից՝ 2,5 մլն դրամնն ուղղակիորն կտրամադրվի ծնողներին, իսկ մնացած 5 մլնը կփոխանցվի յուրաքանչյուր երեխայի անվամբ բացված ընտանեկան դրամագլխի հաշվին, յուրաքանչյուրին՝ 1 մլն դրամ: