Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վայոց Ձորի 45 ուսումնական հաստատություններում խախտումներ են գրանցվել

Հասարակություն
ssfs

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, հանրապետության ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակներում,  նախաձեռնել էր հերթական հանդիպումը Վայոց ձորի մարզում: ՍԱՊԾ ներկայացուցիչները, մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարներն ու Վայոց Ձորի մարզպետարանի համապատասխան պաշտոնյաները քննարկել են կրթական հաստատություններին մատակարարվող սննդամթերքի անվտանգության անհամապատասխանություններն ու սանիտարահիգիենիկ նորմերի պահմանմանը վերաբերող առանցքային խնդիրներ: ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության բաժնի պետ Առուշան Ալթունյանը ներկայացրել է կրթական հաստատություններում սննդի կազմակերպման գործընթացում համակարգային բնույթ կրող բացթողումներն ու խախտումները և դրանք կանխարգելելուն ուղղված համապատասխան տեղեկատվություն տրամադրել:  Ծառայության Վայոց Ձորի մարզային կենտրոնի պետ Հովիկ Ավագյանը ներկայացրել է ամփոփ տվյալներ Վայոց Ձորի մարզում գործող 45 ուսումնական հաստատություններում անցկացված պետական վերահսկողության միջոցառումների, հայտնաբերված խախտումների և դրանց վերացման ուղղությունների վերաբերյալ՝ շեշտելով, որ մատակարարվող և իրացվող սննդամթերքի անվտանգությունը անհրաժեշտ պայման է առողջ սերունդ ունենալու համար:   Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2017 թվականի մայիսի 1-ից պետական գնումներով բացառապես սպանդանոցային ծագման միս ձեռքբերելու պահանջին, խոսվել թարմ միս և հաց-հացաբուլկեղեն տեղափոխող փոխադրամիջոցների՝ սանիտարական անձնագրեր ունենալու անհրաժեշտության մասին: ՍԱՊԾ ներկայացուցիչները վստահեցրել են, որ ծառայության մարզեր այցելությունների նպատակը նախ և առաջ խորհրդատվությունների, ոլորտի օրենսդրության պահանջները ներկայացնելու միջոցով տնտեսավարողներին, կրթական հաստատություններում սննդամթերքի կազմակերպման պատասխանատուներին մասնագիտական աջակցություն տրամադրելու միտում ունի: