A
A
Զարուհի Մեջլումյանը` «Ազատ լրատվամիջոց- 2017» մրցանակակիր
«Հետք» -ի լրագրող Զարուհի Մեջլումյանը դարձել է «Ազատ լրատվամիջոց- 2017» մրցանակակիր։ Նա արժանացել է Fritt Ord (Օսլո) եւ ZEIT-Stiftunghas (Համբուրգ) հիմնադրամների մրցանակին։ Այս տարի մրցանակի են արժանացել նաեւ ադրբեջանական «Մեյդան» հեռուստաընկերությունը, ռուսաստանցի լրագրողներ Անտոն Նաումլյուկը, Սերգեյ Ժոլկինը։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերին՝ Կիեւում։ Մրցանակակիրներից յուրաքանչյուրը կստանա 15000 եվրո։ Ի դեպ, Զարուհի Մեջլումյանի թեկնածությունը առաջադրել էր «Ա1+»-ը` որպես 2011թ մրցանակակիր։ Մրցանակը տրվում է մամուլի ազատության ամրապնդմանը ներդրված ջանքերի համար`չնայած ճնշումներին եւ ֆինանսական դժվարություններին: