Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաեշ-ը հարձակվել է փախստականների ճամբարի վրա

Կարևոր լուրեր Քաղաքականություն
daissssssssh

Ամերիկայի ձայն 32 մարդ է զոհվել երեքշաբթի օրը Սիրիա-իրաքյան սահմանին փախստականների ճամբարի վրա Դաեշ-ի կազմակերպած հարձակման հետևանքով։ «Առավոտյան ժամը 5-ին Դաեշ-ի զինյալների 4 ավտոմեքենա հարձակվեցին մեզ վրա: Նրանք սկսեցին կրակել վրանների վրա և գոռալ, որ մենք անհավատներ ենք: Նրանք կրակեցին անցագրային կետում գտնվող քաղաքացիական անձանց ուղղությամբ, առևանգեցին մի քանի երիտասարդների ու հեռացան՝ նրանց իրենց հետ տանելով»,- ասում է փախստականների ճամբարի բնակիչ Ֆաթիման Հարձակումը տեղի ունեցավ Ռաջմ ալ Սալիբեյ շրջանում, որը տեղակայված է Դաեշ-ի ու ԱՄՆ-ի աջակցության ներքո գտնվող զորամիավորումների միջև ընկած ռազմաճակատի մոտ: Այնտեղ է գտնվում նաև Սիրիայից ու Իրաքից տեղահանվածների համար ճամբարը, ովքեր լքել են Դաեշ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքները և տեղափոխվել քրդական վերահսկողության տակ գտնվող շրջաններ: Դաեշ-ի զինյալների հարձակման զոհն են դարձել Իրաքի Մոսուլ քաղաքից և սիրիական Դեր Զորից տեղահանված 300 ընտանիքներ, ովքեր գտնվում էին ժամանակավոր կացարաններում ու ճանապարհին էին դեպի Ալ Հոլ փախստականների ճամբարը: Հարձակումն առիթ հանդիսացավ ռազմական բախումների վերսկսմանը Դաեշ-ի և քրդական ու արաբական Սիրիայի պաշտպանության ուժերի զորամիավորումների միջև: Վերջիններս շարունակում են առաջխաղացումը դեպի Դաեշ-ի փաստացի մայրաքաղաք Ռաքքա: