A
A
Ինչու տոնական տրամադրություն չկա (տեսանյութ)
Թեեւ մայիսի 9-ը Հայաստանում կրկնակի տոն է, սակայն Երեւանի բնակիչները նկատում են՝ քաղաքում ամենեւին էլ տոնական տրամադրություն չկա, ինչպես լինում էր խորհրդային տարիներին։ Օգսեն Պողոսյանն ասում է, որ եթե մեկ- երկու հեռուստատեսային հաղորդումները չլինեին, ապա առհասարակ տոնի մասին ոչինչ չէին հիշի։ «Խորհրդային տարիներին մեծ շուքով էին նշում, ռազմական շքահադես էր լինում, այնուհետեւ մարդիկ գնում էին մայովկայի, երգում էին, պարում էին, ուրախանում էին։ Իսկ հիմա մարդիկ տխուր են, շարժ չկա, մարդիկ դարձել են մելամաղձոտ»: Լյուդմիլա Պողոսյանն ասում է, որ խնդիրն այն է, որ ի տարբերություն իր սերնդակիցների՝ երիտասարդները ավելի քիչ տեղեկություն ունեն Հայրենական մեծ պատերազմի մասին հիմա։ Ավելին՝ տեսանյութով