A
A
Սեր+ հարգանք+ հանդուրժողականություն= ընտանիք (տեսանյութ)
Սեր, հարգանք, հանդուրժողականություն եռամիասնությունն ընտանիքի գաղափարն է ամբողջացնում: 2011թ.-ից մեր երկրում մայիսի 15-ն ամրագրված է որպես Ընտանիքի օր: «Լոֆթ Գյումրիում» այսօր ընտանեկան միջավայր է ստեղծվել: Տարբեր հաստատությունների խնամքի տակ գտնվող երեխաները երգի, պարի ու ասմունքի միջոցով ներկայացրել են իրենց երազանքները, խոսել ցանկությունների մասին: Փոքրիկների անկեղծ խոսքերը լսել են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը և այլք: Ընտանիքը, որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Ընտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում