Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՏՄ հանձնաժողովի անդամներն այցելել են «Դուստր Մարիանա» ՍՊԸ

Քաղաքականություն
unnamed-27-1

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության կողմից անցկացվող խորհրդատվական սեմինարի աշխատանքները մայիսի 25-ին շարունակվել են «Դուստր Մարիանա» ՍՊԸ-ում: Այցի նպատակն էր մեկ արտադրության օրինակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներին ցույց տալ միջազգային պրակտիկայում ընդունված պետական վերահսկողության ընթացակարգերը, ինչպես նաև «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման» (HACCP) համակարգի և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի սկզբունքների գործնական կիրառումը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Վ. Կորեշկովը հենց արտադրական գործընթացում առավել տեսանելի ու առարկայորեն է ներկայացրել կրիտիկական կետերի հայտնաբերման և ռիսկերի վերլուծության ու գնահատման մեխանիզմները:  Այս ացելությունը մեծապես օգնել է հենց արտադրողին՝ կողմնորոշվելու և իր գործունեության ռիսկերը նվազագույնի հասցնելու հարցում:   unnamed (25) unnamed (26) unnamed (28)