Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արիանա Կաոիլին շախմատի սեանս է անցկացրել դատապարտյալների հետ

Հասարակություն
1-18

 ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին շախմատի միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց 20 դատապարտյալների հետ, որոնց թվում էին նաև Լեհաստանի, Ռումինիայի, Իրանի և այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող ազատազրկված անձինք: Շախմատային խաղին ներկա էր նաև «Ճամփորդ» անվճար շաբաթաթերթի խմբագրակազմը: Շուրջ 4 ժամ տևած համառ պայքարն ավարտվեց Արիանա Կաոիլիի հաղթանակով: Մայիսի 27-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿԻ-ի և Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ բացվեց դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Բացման խոսքից հետո «Նաիրյան վոկալ» համույթը հանդես եկավ կոմիտասյան և ժողովրդական երգերի ինքնատիպ կատարումներով: Ներկայացված էին դատապարտյալների մատիտանկարները, գրչանկարներն ու գունանկարները, կավից և փայտից պատրաստված աշխատանքները: 2 Ցուցահանդեսին ներկա էին Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին