A
A
Փանիկցու աչքը ջրի ճամփին է (տեսանյութ)
Փանիկցին այս տարի էլ գրեթե ոչինչ չի ցանել: Ոռոգման ջրի բացակայությունը համայնքաբնակներին խնդրի առաջ է կանգնեցրել: Շիրակի մարզի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Արևշատ, Սպանդարյան, Գեղանիստ, Մեղրաշեն, Գետափ, Անուշավան, Փանիկ համայնքները ոռոգվում են Մանթաշի ջրամբարից: Փանիկը ծայրամասում է, ոռոգման ցանցն էլ ամբողջությամբ մաշված է, գյուղատնտեսությամբ զբաղվել չեն կարողանում: Գյուղը գնալով դատարկվում է: Փանիկցիները հավաքում են ճամպրուկներն ու արտերկրի ճամփան բռնում: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում