Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթար Դիլիջան-Իջևան ճանապարհին. կա զոհ

Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

 

Մայիսի 31-ին, ժամը 21:17-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes Vito» մակնիշի 31 LL 600 (վարորդ՝ 1973 թ. ծնված Գ. Ն.) , «Nissan march» մակնիշի 34 MN 494 (վարորդ՝ Խ. Ե.)  և «Nissan X-Trail» մակնիշի 34 QO 600 (վարորդ՝ Ա. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ժ. Ա.-ը, Ա. Ն.-ը և Ռ. Բ.-ը, «Nissan march» ավտոմեքենայի վարորդ Խ. Ե.-ը, ուղևորներ Կ., Ա., Վ. և Կ. Երիցյանները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Իջևանի ԲԿ, «Nissan X-Trail» ավտոմեքենայի վարորդ Ա. Խ.-ը և «Nissan march» ավտոմեքենայի ուղևոր Ա. Ե.-ը հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Խ. Ե.-ինը` ծայրահեղ ծանր, վերջինս գիտակցության չգալով մահացել է: Փրկարարները տուժածներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը: ԱԻՆ