Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չկա գործարան` չկա պրոբլեմ» (տեսանյութ)

Հասարակություն
akcia

 Արդեն 3-րդ տարին է, ամեն հինգշաբթի  Նաիրիտ գործարանի նախկին աշխատակիցները հավաքվում են Կառավարության շենքի դիմաց: Նաիրիտցները պահանջում են ն  գործարանի վերագործարկում եւ տույժ- տուգանքների վերադարձ: «Նաիրիտը եղել է մեր Հայաստանի պահող ուժը, կարելի է ասել, որ Հայաստանը Նաիրիտով էր սնվում: Եթե վերագործարկվի, այսքան արտագաղթողներ չեն լինի եւ աշխատատեղեր կլինեն»,- ասաց  Սուսաննա Հովհաննիսյանը:     Նաիրիտցիները հանդիպում են պահանջում նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ խնդիրը ներկայացնելու համար:  «Չիջար մեր ժողովրդին երկու բառ ասեիր: Դուք մարդ չեք, դուք միայն ձեր փողն եք սիրում եւ ձեր աթոռը: Ջհանդամը , թե ժողովուրդը չի մեռնի»,- ասում էր նախկին նաիրիտցիներից մեկը: Նաիրիտցիները գիտեն՝ ինչու գործարանը չի վերագործարկվում: «Մեր կարծիքով «Նաիրիտ» գործարանում մեծ չարաշահումներ են եղել, այդ պատճառով էլ չկա գործարան, չկա պրոբլեմ, դրա համար էլ չեն աշխատեցնում գործարանը»,- ավելացրեց  Անահիտ Մանուկյանը: Նաիրիտցիները  հաջորդ հինգշաբթի  օրվանից նախատեսում են նստացույց սկսել Բաղրամյան 26-ի դիմաց: Կորցրած առողջության դիմաց  արդեն 10 տարուց ավելի  իրենց փոխհատուցումը  չստացած օդաչուներն էլ զարմանում են՝ ինչու չեն  վճարվում իրենց գումարները: « Բյուջեն իրենց ձեռքում է, փողերը իրենց ձեռքում է, ինչ է նշանակում 10 տարի հաշմանդամ օդաչուների փոխհատուցումը չվճարել: 10 տարիների ընթացքում բոլոր միջոցառումների, իրենց համար փող կա, հաշմանդամ օդաչուները, որոնք կյանք են տվել, երկիր են կայացրել, Ղարաբաղի անվտանգությունն են ապահովվել, իրենց համար փող չկա»,- նշում է Մյասնիկ Նալբանդյանը: Այսօր լրանում է 6-րդ  տարին, ինչ Կապան քաղաքի բնակիչ Արա Խաչատրյանը ընկերների ուղեկցությամբ տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Մայրը՝ Էմմա Խաչատրյանը դիմում է Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին: «Խիղճներդ արթնացրեք, կանչեք Վովա Գասպարյանին, դատախազին եւ Աղվան Հովսեփյանին: Ամեն ինչը նրանց տակ է թաքնված, իմ տղային գտնեն տան»,- ասում է Էմմա Խաչատրյանը:   Նա  ավելացնում է՝ դեպքի մասնակիցները հիմա Հայաստանում չեն եւ որեւէ պատասխանատվության չեն ենթարկվել։