Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 օրում՝ 14 պատահար, 2 զոհ

Կարևոր լուրեր Հասարակություն
police-1

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է գողության 15, խարդախության 7, խուլիգանության 2, կողոպուտի, յուրացման և հարկերից խուսափելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: