Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը չի օգտագործում ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Իրանի հետ իր լավ հարաբերությունները» (տեսանյութ)

Քաղաքականություն
ruben

«Հայաստանն ունի փայլուն հնարավորութուններ, որոնք չի օգտագործում.  շատ լավ հարաբերություններ ԵՄ-ի հետ և պատրաստվում է նոյեմբերին նոր համաձայնագիր ստորագրել այդ կառույցի հետ: Հայաստանը բավական ջերմ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ, հարաբերությունները բավական ջերմ են նաև Իրանի հետ, սակայն դրանք  մինչև վերջ չեն իրացվում»,- այսօր հայտարարել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի շուրջ սպառնալիքներին։ Ըստ քաղաքագետի՝ այդ սպառնալիքները ոչ միայն չեն նվազում, այլև ահագնանում են. «Եթե ապրիլյան պատերազմից հետո հայկական պետությունները հետևություններ են արել առաջնագծի առումով, ապա քաղաքական դասեր չեն քաղել: Քաղաքական իրավիճակը, որ կա այսօր, ոչնչով չի տարբերվում մինչ ապրիլյան պատերազմը եղած իրավիճակից»:  Ռուբեն Մեհրաբյանը խոսել է նաև ՀՀ ներուժի մասին. «ՀՀ միայն արևային էներգետիկայի շուկայի տարողությունը կազմում է մինչև 8 մլդր դոլար»։ Ավելին՝ տեսանյութով