A
A
ՄԻՊ ներկայացուցիչները՝ Սասնա ծռերի փաստաբանների ահազանգի հետքերով
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանի բակում իրավիճակի, Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և բերման ենթարկելու տեղեկությունների, ինչպես նաև փաստաբաններ Իննեսա Պետրոսյանի, Արայիկ Պապիկյանի և Արա Ղարագյոզյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսամարին ստացված մի շարք հաղորդումների հիման վրա, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ավան ևՆոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարան: Այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության Նոր Նորքի բաժնում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ