Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արևային էներգիայով սնվող կանգառ՝ Երևանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
arevayin3

Երևանի Մոսկովյան փողոցի՝ Հովհաննես Այվազովսկու արձանի առջևի կանգառն արդեն Եվրոպական է։ Եվրամիության աջակցությամբ՝ հանրային տրանսպորտի կանգառը դարձավ արևային էներգիայով սնուցվող։ Տեղադրվել է արևային վահանակ, որն էներգիա է արտադրում։ Կանգառում հնարավոր կլինի լիցքավորման դնել սմարթֆոնները, լափթոփները և խելացի այլ սարքեր։ Այսպիսի կանգառ կա նաև Երևանի Բաղրամյան փողոցում։ Յուրաքանչյուր կանգառ կարող է լիցքավորել օրական 24 հեռախոս։ Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ այս քայլով իրենք ևս մեկ անգամ շեշտում են արևային էներգետիկայի մեծ դերը։ Զարգացնելով արևային էներգետիկան՝ Հայաստանը կարող է էներգետիկ անկախություն ստանալ։ Կանգառները արևային կլինեն շուրջ մեկ տարի։ Դրանից հետո արևային վահանակները ԵՄ-ն կտրամադրի հայաստանյան որևէ կառույցի՝ առանց փոխհատուցման։ Արևային այս կանգառը առաջինն է Հայաստանում։  [caption id="attachment_1555069" align="alignnone" width="500"]A briefing ahead of the opening of the solar-powered public transport frontier within the framework of the 'Energy Efficiency Days in Armenia' project took place near the solar powered bus stop at Moskovyan street A briefing ahead of the opening of the solar-powered public transport frontier within the framework of the 'Energy Efficiency Days in Armenia' project took place near the solar powered bus stop at Moskovyan street[/caption] [caption id="attachment_1555068" align="alignnone" width="500"]A briefing ahead of the opening of the solar-powered public transport frontier within the framework of the 'Energy Efficiency Days in Armenia' project took place near the solar powered bus stop at Moskovyan street A briefing ahead of the opening of the solar-powered public transport frontier within the framework of the 'Energy Efficiency Days in Armenia' project took place near the solar powered bus stop at Moskovyan street[/caption]