Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռոմեո եւ Ջուլիետ»-ը՝ սիրիական հակամարտության մոտիվներով

Հասարակություն
halep

Հալեպում Դերասանի կենտրոնական տանը պատերազմից հետո առաջին ներկայացումն է ցուցադրվել՝  Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը: Այս ներկայացմամբ Հալեպում բացվել է նոր թատերաշրջանը: «Մենք կրկին բացում ենք մեր թատրոնների դռները` այն գիտակցումով, որ խաղաղությունը վերադարձել է մեր երկիր»,- ասել է տարածքային մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ջահաբեր Ալ- Սադջուրը: Հանդիսատեսը ակամայից մասնակցել է ներկայացմանը։ Երբ ժամանակ առ ժամանակ հոսանքն անջատվել է, նրանք իրենց սմարթֆոններով ու կրակայրիչներով լուսավորել են դահլիճը: Շեքսպիրյան դրամայում  հակամարտող  Կոբուլետտի և Մոնտեկի ընտանիքները սիրիացի  դերասանների ներկայացմամբ դիտվել են, որպես Սիրիայի կառավարությունն ու նրան քննադատող ընդդիմությունը։ Նրանց երեխաների սերը սակայն հարթել է տարաձայնությունը։