Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ կոնգրեսականները Գյումրիում էին (տեսանյութ)

Մարզեր
1506001860_naz-mankatun

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի գործիչները Գյումրիում էին: Նրանք «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ կառույցի ատենապետ Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ այցելել են «Երեխաների տուն», ծանոթացել պայմաններին: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայազգի գործիչ Աննա Էշուն ասել է` «Ցանկացած երկրի զարգացվածության աստիճանը չափվում է նրանով, թե ինչքանով է տվյալ երկիրը հոգատար իր կրտսեր սերնդի նկատմամբ: Այստեղ երեխաները շրջապատված են սիրով, ապահովված են լավ պայմաններով»: Կոնգրեսականները նշել են, որ իրենց նպատակն է ամերիկյան հասարակությանը մատուցել հայաստանյան իրականությունը: Ցայգ ՀԸ