A
A
Կարեն Վարդանյանի կողմից արյունաբանական կենտրոնին նվիրած 76 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումը կյանքեր կփրկի (տեսանյութ)
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ախշտորոշումն ավելի արդյունավետ է դառնալու նոր սարքի օգնությամբ: 76 միլիոն դրամ արժողությամբ սարքն արյունաբանական կենտրոնին է նվիրել «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ, բարերար Կարեն Վարդանյանը: Հայաստանում բացառիկ այս սարքը կհայտնաբերի մոլեկուլային գենետիկական շեղումները, կբացահայտի մուտացված գենն ու բուժումը նպատակային կդարձնի, կհստակեցնի, թե արդյոք անհրաժեշտ է փոխպատվաստում: Նաեւ կճշտի հիվանդի ու դոնորի համատեղելիությունը: Մինչեւ օրս այս խնդիրը բազմաթիվ հիվանդների արտասահման էր տանում: