A
A
ՀՍՅԿՈՆ ՆԱԽԱՎԵՐՋԻՆՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած վիճակահանությամբ պարզվեց, որ Հայաստանի ներկայացուցիչ երգիչ Հայկոն «Եվրատեսիլ»-ում հանդես է գալու 23 համարի տակ, այսինքն՝ նախավերջինը: Մայիսի 12-ին կայանալիք եզրափակիչ փուլում առաջինը հանդես կգա Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչը: Երեկ որոշվել են նաեւ մայիսի 10-ին կայանալիք կիսաեզրափակչի մասնակիցների հերթականությունը:
Նշենք, որ վերջերս «Եվրատեսիլ»-ին նվիրված կայքերից մեկում Հայկոյի «Anytime you need» երգը (երաժշտությունը գրել է Հայկոն, խոսքերի հեղինակ՝ Կարեն Կավալերյան) մարդկանց քվեարկության արդյունքներով զբաղեցրել է 3-րդ տեղը: