Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՐԱՑԱՎ ՉԱՐԵՆՑԻ 110 ԱՄՅԱԿԸ

Մշակույթ

Այսօր լրացավ բանաստեղծ Եղիշե Չարենցի 110 ամյակը: Այս կապակցությամբ շատ ուսանողներ ու աշակերտներ Չարենցի արձանի մոտ հարգեցին նրա հիշատակն ու հիշեցին բանաստեղծի անցած ուղին:

Եղիշե Չարենցի անվան 67 դպրոցի աշակերտները, որոնք իրենց Չարենցականներ էին կոչում, ծաղիկներ դրեցին բանաստեղծի արձանին եւ արտասանեցին նրա բանաստեղծությունները: Բացի մի խումբ արվեստագետներից ու բանաստեղծի արվեստի սիրահարներից ներկա էր նաեւ նրա դուստրը՝ Անահիտ Չարենցը, որը հոր մասին խոսելիս ասաց. «Որքան էլ միջակությունները խանգարեին նրան, միեւնույնն է ժողովուրդը պաշտում էր նրան եւ նա էլ ժողովրդին էր պաշտում»: Անահիտ Չարենցի ներկայությունը նշանավոր էր նրանով, որ նա առաջին անգամ էր մասնակցում հոր արձանի մոտ կազմակերպվող միջոցառմանը: