Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդվեցիները խոշորացումից հետո էլ թույլ չեն տա շահագործել ոսկու հանքը (տեսանյութ)

Մարզեր
ardvi

Նոյեմբերի 5-ին տեղի կունենա Օձուն խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունը: Համայնքում միավորվելու են Օձուն, Այգեհատ, Արդվի, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի և Մղարթ գյուղերը: Արդվին մոտ  147 ընտրող ունի: Օձունի պես մեծ համայնքի հետ մրցակցել չի կարողանա: Խոշորացված համայնքի համայնքապետի պաշտոնում Արդվիից ոչ ոք չի հավակնում:  Արդվեցիների հիմնական մտահոգությունը ոսկու հանքն է, որը գտնվում է Արդվիի տարածքում: Գյուղացիները մտավախություն ունեն, որ մնալով առանց համայնքապետի չեն կարող արգելել հանքը շահագործման ենթարկվելուց: Բայց Արդվեցիք մարտական են տրամադրված, ողջ գյուղը դեմ է, որ իրենց սրբավայրում հանք շահագործվի: Մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում