A
A
ԲԱՐԵՀԱՋՈՂ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 7-ին «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Յան Պորտերֆիլդը:
Հաստ աղիքի վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել: Այժմ շոտլանդացի մասնագետը գտնվում է հետվիրահատական վերականգնողական փուլում, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկրի ֆուտբոլասեր հասարակության անունից այսօր իր խորին շնորհակալությունն է հայտնել բժշկական կենտրոնին:
Առայժմ հայտնի չէ, թե Պորտերֆիլդը երբ կկարողանա վերսկսել աշխատանքը Հայաստանի հավաքականում: Հիշեցնենք, որ մարտի 28-ին հայ ֆուտբոլիստները «Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալվելու են Լեհաստանի հավաքականին: