ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՁԱՆՁՐԱՆԱԼՈւ ԱՌԻԹ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն մի քանի տարի է անցկացվում է «Սպորտ եւ Մեդիա» փառատոնը, որտեղ հայ եւ արտասահմանցի լրագրողները մի քանի մարզաձեւերում չափում են ուժերը:
Այս տարի մրցաշարը կայանալու է արտասահմանում մի քանի երկրների մասնակցությամբ: «Միր սպորտա» հանդես գլխավոր խմբագիր, մրցաշարի կազմկոմիտեի անդամ Ալեքսանդր Բոյկոն «Ա1+»-ին հայտնեց, որ «Սպորտ Մեդիա-2007»-ը նախատեսվում է անցկացնել Ստամբուլում սեպտեմբերի 24-ից 30-ը, «Միջոցառման կազմկոմիտեն քննարկում Է «Սպորտ եւ Մեդիան» անցկացնել նաեւ այլ երկրներում: Դրանք են Մոլդովան, Իրանը եւ Ուկրաինան: Ապրիլին կազմկոմիտեն արդեն վերջնական որոշում կկայացնի, թեեւ Թուրքիայի մի շարք կառույցների հետ արդեն հստակ պայմանավորվածություն կա մրցաշարը անցկացնելու համար»,-ասաց նա:
Հայաստանի ԶԼՄ-ների համար հատկացված է 40 տեղ, որոնք մինչ մրցաշարը կմասնակցեն նախընտրական փուլերի տարբեր մարզաձեւերից: Բոյկոյի հավաստմամբ` լրագրողները պայքարելու են մինի ֆուտբոլում, սեղանի թենիսում, լողում, բաստկետբոլում եւ մի շարք այլ մարզաձեւերում: «Մեծ է ցանկությունը, որպեսզի բացի Երեւանը ներկայացնող լրագրողներին մրցաշարին մասնակցեն նաեւ մարզային ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
Ցանկալի է նաեւ, որ մասնակիցները բացի մայրենի լեզվի տիրապետեն նաեւ ռուսերենի կամ անգլերենի», - նշեց Բոյկոն:
Անցած տարի կայացած մրցաշարում որոշ լրագրողներն աչքի են ընկել անվայել պահվածքով, ուստի այս տարի կազմակերպիչները ավելի խիստ ձեւով են անցկացնելու նախընտրական փուլը. «Ցանկանում ենք այս տարի բացառել տհաճ պատահարները: Բացի այդ, այն լրագրողները ովքեր կմեկնեն Թուրքիա, պարտավոր են լուսաբանել միջոցառումը: Իսկ նրանք, ովքեր նախապես հավատարմագրված են լինելու, հետագայում նրանց փոխարեն այլ լրագրող չի կարող մասնակցել»:
Մինչ «Սպորտ եւ Մեդիա-2007»-ի մեկնարկը «Միր Սպորտան» եւ «Առավոտ» օրաթերթը ՀԱՕԿ-ի աջակցությամբ նախատեսում են անցկացնել սեղանի թենիսի մրցաշար, որը կկայանա ապրիլի սկզբներին կամ մարտի վերջին: Բացի այդ մարտի 25-ին «ՎՎ» ակումբում կկայանա 80-ակաների դիսկոտեկա` ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ: