ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ԹՈՒՐՔԻԱ
Աջակցիր «Ա1+»-ինՎանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պաշտոնական բացմանարարողությանը մասնակցելու հրավեր է ստացել ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հրավերն ուղարկել է Թուրքիայի մշակույթի նախարարությունը:
Այս մասին լրագրողներին հայտնել է մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը` տեղեկացնելով, որ հայտնի չէ, թե նախարարությունից ով եւ ինչ կազմով կմեկնի Թուրքիա:
ՀՀ ԱԳՆ-ում եւս դժվարացան ասել, թե ովքեր կլինեն Թուրքիա մեկնողպատվիրակության կազմում:
Հիշեցնենք, եկեղեցու բացումը տեղի կունենա մարտի 29-ին: Ի դեպ, թուրքական կառավարությունը որոշում է կայացրել Երեւան-Վան մեկօրյաչվերթ բացելու մասին, որը նախատեսված է Աղթամար կղզու վերականգնված Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը հրավիրված հայկական պատվիրակության համար: