A
A
ԵԼՔ անդամը դիմել է քաղաքապետին՝ մանկապարտեզների անվտանգության հարցով
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն այսօր դիմել է Տարոն Մարգարյանին՝ մտահոգություն հայտնելով մանկապարտեզների անվտանգության հարցով և առաջարկելով ուժեղացնել նախակրթարանների և դպրոցների անվտանգությունը։ Հիշեցնենք, երեկ Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ էր մտել մի քաղաքացի և պատանդ վերցրել աշխատակիցներին և երեխաներին։