A
A
Մահացել է Միխայիլ Զադորնովը
Ռուսական Ռեն ԹիՎին հայտնում է երգիծաբան Միխայիլ Զադորնովի մահվան գույժը։ Նա 69 տարեկան էր։ Զադորնովը տառապում էր գլխուղեղի քաղցկեղով, ինչի մասին չէր խոսում՝ խուսափելով ԶԼՄ-ներում հնարավոր քննարկումներից։ Դեռևս հունիսից նա հրաժարվել է բուժումներից՝ հարզատների շրջապատում լինելու համար։ Մահից առաջ նա ուղղափառություն է ընդունել։