Քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է ռազմավարության նպատակների՝ կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգերի ամրապնդման, կոռուպցիայի հակազդման իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի կատարելագործման, հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման կառուցակարգերի կատարելագործման, հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործման, ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Մանրամասներ ներկայացնելով հակակոռուպցիոն ռազմավարությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ՝ զեկուցվել է, որ ներդրվել են բարեվարքության ընթացիկ ստուգման կառուցակարգեր դատավորների, դատախազների և քննիչների համար:
Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի կանխարգելման համաթվի ցուցանիշներին՝ համապատասխան միջազգային զեկույցների: Ընդգծլվել է, որ թև նախորդող ժամանակահատվածի ընթացքում դրական առաջընթաց կա, սակայն անհրաժեշտ է հետևողական քայլեր ձեռնարկել ներկա մեխանիզմների և կառուցակարգերի լավարկման համար:
Մտքեր են փոխանակվել դատաիրավական ոլորտում առկա խնդիրների և դրանց հաղթահարման շուրջ իրականացվող համակարգային փոփոխությունների վերաբերյալ:
Անդրադառնալով զեկույցին՝ վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն ռազմավարության երեք հիմնական ուղղություններով՝ կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ու հակակոռուպցիոն կրթության ու հանրային իրազեկման վերաբերյալ հաշվետվողականությունը: Նիկոլ
Փաշինյանը հանձնարարել է այս երեք ուղղություններով գեներացնել համապատասխան զեկույց, որը կքննարկվի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում: