Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուռճացված, շոու դարձրած որեւէ խնդիր անլուրջ կլինի քննարկել» (տեսանյութ)

Քաղաքականություն
ceGlEuDjr98

ԱԺ այսօրվա նիստին ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք եւս առավոտյան տոնավաճառների աշխատակիցներից նամակ են ստացել ու կզբաղվեն այդ հարցով. «Իհարկե, մտահոգված ենք տեռորի մասին հայտարարություններով, դեմ ենք ցանկացած տեռորի: Մենք միանշանակ կողմ ենք բոլոր այն նախաձեռնություններին, որոնք առնչվում են ԱԺ արտահերթ նիստին, քննիչ հանձնաժողովներին: Համապատասխան ժամանակ նախաձեռնության դեպքում մենք կմիանանք այդ խնդիրների ուսումնասիրությանը, որպեսզի հանրությունը իրեն հետաքրքրող մի շարք հարցերի պատասխանները ստանա: Մենք ստացված նամակներին ընթացք կտանք ու ամենայն լրջությամբ կզբաղվենք»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւս արձագանքեց քննարկվող հարցին. «Այդ նույն մարդկանց, որոնք երկու շաբաթ առաջ հավաքվել էին ԱԺ դիմաց, հանդիպել եմ նաեւ ես բոլորովին պատահաբար՝ գալիս էի աշխատանքի, առաջարկել եմ գրավոր ներկայացնել իրենց պահանջները, որպեսզի ելքեր գտնենք: ԱԺ-ում էր այդ պահին ՊԵԿ նախագահը եւ ասել եմ խնդիրը: Մենք պատրաստ ենք այստեղ ցանկացած խնդիր քննարկել, սակայն ուռճացված, շոու դարձրած որեւէ խնդիր, կարծում եմ, անլուրջ կլինի քննարկել»: