Կուտակել բուֆերներ` վատ օրերի համար. վարչապետի հանձնարարականները
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց իր հանձնարարականները։ Մասնավորապես՝ երկշաբաթյա ժամկետում առաջարկներ ներկայացնել 2918-2020թթ. թվային միջավայրի ձեւավորման համար, նախանշել ժամկետներ, պատասխանատուներին։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ 12 մլրդ դրամ են ուղղելու Լոռու մարզի 4 ընտանիքի` բնակարան ձեռք բերելու համար։ Նա նաեւ նշեց, որ 32,2 մլրդ դրամ էլ նույն նպատակի համար ուղղվելու է Շիրակի մարզի 7 բնակավայրի 8 ընտանիքի։ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց հարկաբյուջետային քաղաքականության մեջ փոփոխությունները. «Հարկաբյուջետային քաղաքականության իրավակարգավորումները բավականին կոշտ են ու խնդրել ենք ԱԱՀ-ին, որ ներկայացնի միջազգային փորձը, որ մենք մի կողմից չգնանք թուլացման, սակայն մյուս կողմից լինենք հակացիկլիկ, համապատասխան բուֆերներ կուտակենք` վատ օրերի համար։ Օրինակ` գործող իրավակարգավորումներով, եթե պետական պարտքը, երբ անցնում է 60 տոկոսի սահմանագիծը, ապա այն առոչինչ է։ Մենք կարծում ենք` եթե պետական պարտքը 40 տոկոսից ավելի է, ուրեմն կապիտալ ծախսերը պետք է ավելի լինեն, քան դեֆիցիտը։ 60 տոկոսից անցնելու դեպքում ուղղակի կոշտացնում ես քաղաքականությունը։ Ամենակարեւոր հմայքն այս փոփոխությունների այն է, որ աշխատելու են կանոնով»: Վարչապետին այս եւ նախարարի ներկայացրած մյուս նախագծերը վարչապետի հավանությանը արժանացան։ Նա նշեց, որ մեր բիզնես միջավայրին մաքսիմալ պետք է տեղեկացնել։