«ՆԱՐԵԿԸ ՆԱՐԵԿՈՒՄ»
Աջակցիր «Ա1+»-ինԵրիտասարդական երեւակայությունը, սիմվոլիկ պատկերներն ու վառ գույները այսօր ոգեւորել էին Նարեկացի արվեստի միությունում բացված ցուցահանդեսի այցելուներին:
Սյսօր բացվեց երիտասարդ նկարիչ Նարեկի` «Նարեկը Նարեկում» խորագրով առաջին անհատական ցուցահանդեսը: Երիտասարդ նկարչի խոսքերով, հատկապես ոգեւորիչ է ջերմ մթնոլորտն ու այսքան շատ երիտասարդների առկայությունը: Ներկաները հիմնականում երիտասարդներ էին, Նարեկի ընկերներն ու երկրպագուները:
«Սովորաբար երկար չեմ աշխատում մի նկարի վրա եւ ցուցահանդեսին կարճ ժամանակում պատրաստվեցի, բացի այդ, այս նկարները շատ թանկ են ինձ համար»,- «Ա1+»-ին ասաց Նարեկը:
Նկարիչ Ավետիք Հակոբյանը, ով Նարեկի դասախոսն է (Մանկավարժական համալսարանի Գեղարվեստի բաժին), բարձր է գնահատում երիտասարդ նկարչի աշխատանքն ու ձեռագիրը, միայն այդ չի ասում, իր բառերով, «տղայի մոտ, որ հանկարծ չմեծամտանա»:
«Եթե մի կուրսից մի նկարիչ է դուրս գալիս, իսկական նկարիչ, դա արդեն լավ է»,-ասաց նա եւ շեշտեց, որ Նարեկը, իրոք, նկարիչ է:
Իսկ ներկաներից Գեւորգը, որն իրեն արվեստի սիրահար է համարում, խոստովանեց, որ սրահ մտնելուն պես շարժվել է դեպի տղամարդու դեմքով բազմագույն կտավը: «Հաճելի է, երբ շարքային անգույն ցուցահանդեսի չես գալիս, երբ նկարների մեջ կենդանություն է լինում»,-ասաց նա: