Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ թե ինքնիշխան «և-և» է եղել, այլ՝ թելադրված. Ստեփան Սաֆարյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
styopa

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր մասնակցում էր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Նա իր ելույթում հիշեցրեց, թե ինչ էր խոստացվում ու ինչ ունենք այսօր. «Ապագայում մենք ունենալո՞ւ ենք այն հույսերը, ինչ մեզ խոստացել են: ԵՏՄ մեր անդամակցությունը փաստարկվել է բացառապես մեր անվտանգությամբ, թեեւ ՀՀ իշխանություններն այդպես էլ չպարզաբանեցին, թե անվտանգության ո՞ր բաղադրիչը նկատի ունեին՝ նշելով միայն լայն համագործակցության մասին: Եթե այսօր ասում ենք, թե «եւ-եւ»-ի քաղաքականությունը կայացել է, հիշեցնեմ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Բրյուսելում, նա ասաց՝ «ինձ ՌԴ-ից չեն կշտամբել՝ այս համաձայնագրի ստորագրման համար»: Թերեւս սա այն լավ օրինակն է, երբ հստակ երեւում է, որ ոչ թե ինքնիշխան «եւ-եւ» է եղել, այլ թելադրված: Անվտանգության այն բարձր խոստումները, որոնք տրվել էին ՀՀ-ին, չկան: Մեկ օրինակ բերեմ՝ հայտարարվեց, որ 2014թ. հունվարից սկսած 500 մլն դոլարի ներդրումներ պետք է լինեն «Նաիրիտ»-ում: Երկու տարի անց պետք է բացատրել հայ հանրությանը, թե ինչու խոստացված ուղիղ ներդրումները ՀՀ արդյունաբերությունում այդպես էլ չստացվեցին: Ինչ վերաբերում է գազի սակագներին, ապա հայտարարվեց, թե այն ՀՀ-ում վաճառվում է ՌԴ ներքին գներով, մինչդեռ մինչ օրս անհայտ է, թե ում է վաճառում ՌԴ-ն այդ մեծահոգությունը, քանի որ ՀՀ սպառողին գազը հասնում է թանկ գնով: Ասեմ ձեզ, որ ՀՀ-ում կարդացող, հասկացող զանգվածը բավականին մեծ է»: