Երևանի ավագանին կսրբագրի Վանո Սիրադեղյանի որոշումը
Ամիրյան փողոցը փողոցը կանվանակոչվի Վռամշապուհի արքայի անունով: Այն ընդգրկված է Երեւանի ավագանու նոյեմբերի 29-ի օրակարգում: Ըստ տեղեկանք-հիմնավորման՝ Արսեն Ամիրյանը հայ բոլշևիկ է, ծնվել է 1881 թվականին, Բաքվում։ 1902-1906 թթ եղել է ՀՅԴ շարքային անդամ։ 1910 թվականին Ամիրյանը դառել է Բոլշևիկյան կուսակցության անդամ։ Մինչև 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը Ամիրյանը Բաքվի պրոլետարիատի շրջանում քաղաքական և քարոզչական գործունեություն է ծավալել։ Եղել է Բաքվի կոմունայի ղեկավար կազմում։ Կոմունայի անկումից հետո (1918 թվականի հուլիսի 30) ձերբակալվել է և սեպտեմբերի 20-ին գնդակահարվել է Բաքվի 26 կոմիսարների հետ։ 1990-ական թթ․ Հայաստանի անկախացումից հետո Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցը վերափոխվել է հայոց արքա Վռամշապուհի անունով։ 1996-1998 թթ. Վանո Սիրադեղյանի քաղաքապետության շրջանում վերոհիշյալ փողոցը ստացել է նախկին՝ Ամիրյան անվանումը եւ գործում է մինչև այսօր։ Հին անունը փողոցին վերադարձնելու հիմնավորումը եղել է այն, որ փողոցի բնակիչները չեն հարմարվել եւ չեն ընդունել նոր անվանումը։ Նախագծի հեղինակը Երեւանի ավագանու Ելք խմբակցության անդամներն են: