Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինձ ձերբակալելուց երկու օր անց ՀՔԾ վարչության պետի մակարդակով սկսվեց ինձ մշակելու գործընթացը». Անի Հովհաննիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ani-hovhannisyan1-1

«Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանն այլևս չի վախենում հետապնդումներից: «Նոյյան տապան» մամուլի սրահում նա հայտարարեց, որ 1,5 տարի գտնվել է անազատության մեջ, կտրված է եղել արտաքին աշխարհից, ենթարկվել հետապնդումների, և հիմա ոչնչից չի վախենում ու անհրաժեշտության դեպքում պատրաստ է անգամ տարիներով սպասել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին:  Անի Հովհաննիսյանը պնդում է, որ ամեն ինչ ավելի վաղուց է սկսել՝ իր ձերբակալությունից չորս ամիս առաջ: Անի Հովհաննիսյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց. «Ինձ բերման չեն ենթարկել, ես, անհանգստացած իմ օգնականի հանկարծակի անհետացումով, գնացել եմ ոստիկանություն հայտարարություն տալու: Ես որևէ մեկից գումար չեմ պահանջել ու վերցրել: Ոստիկանության տեսանյութում այնպես էր ներկայացված, որ դիտորդի մոտ տպավորություն ստեղծվի՝ ինձ գումար են տալիս»: Անի Հովհաննիսյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց այն մասին, թե ինչպես են իր հետ վարվել ՀՔԾ-ում. «Ինձ ձերբակալելուց երկու օր անց ՀՔԾ վարչության պետի մակարդակով սկսվեց ինձ մշակելու գործընթացը: Նա իր աշխատասենյակում ինձ առաջարկեց իմ չկատարած հանցագործություններում մեղադրել տարբեր մարդկանց: Նրանց մասին տեղեկություններ հայտնել, ինչի փոխարեն ինձ խոստացավ ազատություն: Ինձ ասում էր, թե ՀՔԾ մասնագետներն ամեն ինչ կգրեն, կսարքեն, կշարադրեն, քեզ կմնա ստորագրել դրա տակ ու վայելել ազատությունը: Մերժեցի, քանի որ չէի պատրաստվում ոչ միայն  ընդունել չարածս, այլև հանցակից դարձնել մարդկանց, որոնք կապ չունեն»:  Ավելին՝ տեսանյութում.