Մանկական ֆիլարմոնիան նշում է առաջին և ներկայիս ղեկավարների 80- ամյակները (տեսանյութ)
1994 թվականին՝ փոխքաղաքապետ Յուրի Բախշյանի շնորհիվ բացվեց մանկական ֆիլհարմոնիան և հիմնադիր տնօրեն նշանակվեց Սարգիս Մարգարյանը։ Մեկ տարի անց սկսեցին գործել մանկական տարբեր անսամբլներ, որոնց թվում և էստրադային նվագախումբ։ «Մանկական ֆիլհարմոնիան մրցույթ հայտարարեց։ Ինձ կանչեցին ընտրելու երեխաներին։ Շնորհալիները շատ էին, ցանկացողները նույնպես։ Ընտրեցինք լավագույններին»,- հիշում է Մելիք Մավիսակալյանը։ Հրաշալի կազմ հավաքվեց։ Ծրագիր պատրաստեցինք և սկսեցինք ելույթներ ունենալ։ Հյուրախաղերի էինք մեկնում, հիանալի ընդունելության արժանանում։ Հնարավորության դեպքում հիմա էլ են մեկնում հյուրախաղերի, մասնակցում փառատոնների։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող և Յուրի Բախշյանի անունը կրող մանկական ֆիլհարմոնիայի էստրադային նվագախմբի տարևերջյան ելույթը նվիրված էր երկու հոբելյարի՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ստեփան Գևորգյանի 70 և նվագախմբի առաջին գեղարվեստական ղեկավար իսկ ներկայում խորհրդատու Մելիք Մավիսակալյանի 80-ամյակներին։ Ժողովրդական երգերի մշակումներից՝ մինչև ջազ, դասական ու ժամանակակից հեղինակներ։ Ստեփան Գևորգյանի խոսքով ծրագիրը հիմնականում միասին են ընտրում, երբեմն երեխաները իրենք են առաջարկում իրենց իսկ գրած գործերը։ «Ափսոսում եմ միայն, որ երեխաները հասունանում ու դուրս են գալիս նվագախմբից, -ասում է պարոն Մավիսակալյանը։ - Ի տարբերություն սովորական նվագախմբերի, երեխաները կարող են նվագախմբում գտնվել մինչև որոշակի տարիք և սերնդափոխությունն այստեղ արագ է կատարվում։ Դե, ինչ արած, սա օրինաչափ երևույթ է»։