Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՍԱՍ»-ի հայտի ձայնագրության «գործող անձը» Արտակ Սարգսյանի եղբայրն է. Առավոտ

Հասարակություն
Artur_Davtyan_3

«Կոռուպցիայի նկատմամբ լինելու է աներկբա անհանդուրժողականություն: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր փաստ դառնալու է քննության առարկա: Իսկ թե քննության արդյունքներով ո՞ւմ պատասխանատվության ենթարկելու ի՞նչ հիմքեր կհայտնաբերվեն, մենք այստեղ գտնվում ենք իրավական մեկ այլ հարթության մեջ, որը պարտավոր ենք ապահովել»,- այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Սարգսյանը: Լրագրողները գլխավոր դատախազից հետաքրքրվել էին ընտրական շրջանում աղմուկ հանած «Սաս» սուպերմարկետի ձայնագրությունից, որում աշխատակիցներին հորդորում-պարտադրում էին ձայն տալ ՀՀԿ-ի եւ Արտակ Սարգսյանի օգտին, դպրոցի տնօրենների հայտնի ձայնագրությունից եւ զիբիլիքսի գործից: «Ձեր կողմից թվարկած և բազում այլ գործեր կարող են լինել, որոնցով որևէ մեկի արարքում հանցակազմի հատկանիշները չհիմնավորվեն»,- ասաց դատախազը`հավելելով, որ «ՍԱՍ»-ի գործը, եթե դատարան չի գնացել, անձը դատի չի տրվել, դա նշանակում է, որ ապացույցները բավարար չեն եղել: Հարցին՝ հրապարակված ձայնագրությունը հիմք չէ՞ գործ հարուցելու համար, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ձայնագրությունները կարևոր փաստական տվյալ են, բայց ձայնագրության կատարման պայմաններով պայմանավորված ինքը կարող է ապացույց համարվել կամ չհամարվել»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով