A
A
Դատարանը Սաակաշվիլիին ազատ արձակող որոշում է կայացրել
Կիեւի Պեչորյան շրջանային դատարանը Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակող որոշում է ընդունել: Դատավորը մերժել է դատախազի՝ տնային կալանք սահմանելու միջնորդությունը: Մեղադրող կողմը Սաակաշվիլիի համար երկամսյա շուրջօրյա տնային կալանք է պահանջել: Այժմ դատախազությունը կարող է բողոքարկել վճիռը հնգօրյա ժամկետում: Սաակաշվիլին ազատ է արձակվել Գերագույն Ռադայի տասը պատգամավորների երաշխավորագրի հիման վրա: