Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսպիսի բան անողը Աստծո ստեղծած արարածը չի կարող լինել. Արամ Աթեշյան

Քաղաքականություն
aram-ateshyan

Տիգրանակերտի Կենտրոնական Սուրբ Կիրակոս եկեղեցին դարձրել են ավերակ. բարձրաձայնում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։ «Երբ երկու տարի առաջ այստեղ եկա, միայն եկեղեցու ներսն էր աղտոտված, բայց այսօր ամեն ինչ ավելի ահավոր է։ Եկեղեցու չորս կողմը մուրճով կոտրել են։ Խորանը ամբողջովին քանդուքարափ են արել, ավերել են։ Այսպիսի բան անողը Աստծո ստեղծած մարդ արարածը չի կարող լինել»,-ասում է Արամ Աթեշյանը։ 25437286_1520846877952704_865649785_n Սուրբ Կիրակոս եկեղեցին ռազմական գործողությունների պատճառով մինչև հիմա արգելված տարածքում է գտնվում։ Սրբազանն այնտեղ այցելել էր հատուկ թույլտվությամբ։ Նա ցավով է պատմում, որ եկեղեցու պատերին մեծ անցքեր են բացված, խորանների զարդարանքները և սյուները, զարդաքանդակները ամբողջովին ավիրված են։ Արամ Աթեշյանը ավիրված եկեղեցու տարածքում կատարվածի և իր տեսածի վերաբերյալ փաստացի տեղեկություններ է ներկայացրել Տիգրանակերտի համայնքային իշխանությանը։   25394351_1520846841286041_280835599_n «Ովքե՞ր են այս մեղքը , հանցանքը գործել։ Եկեղեցու ամեն պատից մի դուռ են բացել, ով ինչպես ուզի` ելք ու մուտք է անում, և սրբավայրը կեղտոտում։ Եկեղեցին վերանորոգելու համար ծախսվել էր երեք միլիոն դոլար, իսկ հիմա նախկինից էլ ավելի վատ և ավերակ վիճակում է գտնվում։ Այսուհետ կատարվելիք բոլոր աշխատանքները մենք փոխանցում ենք տարածքի Համայնքային հիմնարկությունների տնօրինությանը , ոստիկանությանը , մշակույթի նախարարությանը։ Նրանք պետք է հետաքրքրվեն, հետազոտեն և գտնեն մեղավորներին։ Այս ամենը նաև պետության տարածքն է, նրանք պարտավոր են պահպանել այն։ Հայկական կաթոլիկ եկեղեցին, բողոքական եկեղեցին վերանորոգեցին, քանի որ պատկանում էին Համայնքային հիմնարկությանը, բայց մեր եկեղեցում ոչինչ չի արվել։ Ովքեր որ հետաքրքրվում և զբաղվում են այս հարցով, խնդրում եմ ժամ առաջ սկսել շինարարության և վերանորոգման աշխատանքները», - նշել է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։ 25360672_1520846857952706_2140488912_n