Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը գովել է Թրամփին (տեսանյութ)

Քաղաքականություն
trump-putin

Այսօր շուրջ 1640 լրագրող է ժամանել Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեվերջյան մամլո ասուլիսին մասնակցելու համար։ ABC-ի լրագրողը խնդրեց գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 1 տարվա գործունեությունը նախագահի պաշտոնում։ «Ես չէ, որ պետք է գնահատեմ նախագահ Թրամփի աշխատանքը։ Դա պետք է անի նրա ընտրողը՝ Ամերիկայի ժողովուրդը։ Բայց մենք մի քանի կարևոր ձեռքբերումներ ենք նկատել այս կարճ ժամանակահատվածում։ Շուկային նայեք՝ ինչպես է աճել։ Դա խոսում է Ամերիկայի տնտեսության հանդեպ ներդրողի վստահության մասին, դա խոսում է այն մասին, որ նրանք վստահում են նախագահ Թրամփի արածին այդ ոլորտում»,-պատասխանեց Վլադիմիր Պուտինը։ «Կան բաներ, որոնք կարծում եմ նա կցանկանար անել արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման առումով, սակայն ակնհայտ է, որ չնայած ցանկությանը՝ առայժմ ի զորու չէ հայտնի սահմանափակումների պատճառով։ Բայց ամեն դեպքում, չգիտեմ, իրեն պետք է հարցնել»,- նշեց ՌԴ նախագահը՝ ավելացնելով, որ ռուս և ամերիկացի ժողովուրդների հետաքրքրությունների շրջանակներում իրենք փորձում են կարգավորել իրենց հարաբերությունները, դիմակայել համընդհանուր սպառնալիքներին՝ ահաբեկչություն, բնապահպանական հարցեր, մասսայական ոչնչացումներ Մերձավոր Արևելքում և այլն։ Կան բազում խնդիրներ, որոնք ուժերի միավորմամբ առավել հաջող լուծում կստանան, քան մինչ օրս։