A
A
Նախագիծը կշահագրգռի հայ ընտանիքներին երեխա պահել
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր «Ընտանեկան օրենսգրքում» եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկմանը հարակից զեկուցող ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը իր ելույթում նշեց, որ երկու շատ կարեւոր հաջողություն են ունենում այս նախագիծը ընդունելով. «Առաջինը, որ երեխայի շահը դառնում է առաջնային: Եվ հետո՝ զարգացնում ենք խնամատար ինստիտուտը: Սրանք միտված են նրան, որ եւ հայ ընտանիքները շահագրգռված լինեն երեխա պահելու, եւ հարազատները շահագրգռված լինեն երեխա պահելու, քանի որ գաղտնիք չէ, որ շատ ընտանիքներում այս խնդիրը ծնվում է աղքատությունից ելնելով»: Հարցի քննարկումն ավարտվեց, քանի որ ելույթներ եւ եզրափակիչ ելույթներ չեղան: