Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ՌԵՎԱՆՇԻ ՀԱՍԱՎ

Սպորտ

Մոնտե Կառլոյի միջազգային մրցաշարի վերջին 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել Վասիլի Իվանչուկի նկատմամբ եւ 12 միավորով Սվիդլերի հետ բաժանել 4-րդ տեղը:

Մինչ այս Արոնյանը դասական շախմատում բավական անհաջող էր հանդես գալիս Իվանչուկի դեմ, սակայն «կույր» շախմատում կարողացել է առավելության հասնել ուկրաինացի գրոսմայստերի նկատմամբ, իսկ արագ շախմատում գրանցվել է ոչ-ոքի: Մրցաշարի հաղթող է դարձել աշխարհի չեմպիոն Կրամնիկը:

Մրցաշարային աղյուսակ.

1. Կրամնիկ-15.5

2. Անանդ-13.5

3. Իվանչուկ-13.0

4. Արոնյան-12.0

5. Սվիդլեր-12.0

6. Գելֆանդ-11.5

7. Մորոզեւիչ-1.5

8. Կառլսեն-0.5

9. Լեկո-0.5

10. Ռաջաբով-9.0

11. վան Վելի-6.5

12. Վալեխո-6.5