Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՂՊԵՂԻ ՎՆԱՍՆԵՐԸ

Մարզեր

Բոտուլիզմ ախտորոշմամբ Գյումրիի Սամարիթեր հիվանդանոց են տեղափոխվել Ձիթանքով գյուղի բնակիչներ տատ եւ թոռ 74-ամյա Հռիփսիմե Հակոբյանը եւ 12-ամյա Բենիամին Պողոսյանը: Նրանք կերել են տնային պայմաններում պահածոյացված կանաչ պղպեղ: Պահածոն օգտագործելուց մոտ 20 ժամ անց ի հայտ են եկել հիվանդության ախտանիշները:

Ներկա պահին Հռիփսիմե Հակոբյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Տատիկը ստացել է հակաբոտուլինային սիջուկը եւ գտնվում է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցիի բժիշկների ամենօրյա հսկողության տակ: Տասնութամյա երիտասարդի առողջական վիճակը ծանր է: Այս պահին նա գտնվում է Սամարիթեր հիվանդանոցի վերակենդանացման բաժամունքում:

Մասնագետները հիվանդների մոտ առկա առողջական վիճակների տարբերությունը բացատրում են այն հանգամանքով, որ թունավարակն տարածվել է ոչ թե ամբողջ տարրայով, այլ կուտակվել է որոշ հատվածներում: Բացառված չէ, որ Բենիամին Պողոսյանն օգտվել է հենց այդ հատվածից:

«Ցայգ», Գյումրի