Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աջ ղեկ»-ի անդամները պահանջում են տրանսպորտի նախարարի հրաժարականը (տեսանյութ)

Հասարակություն
Aj-rek_4

Աջ ղեկանիվով ավտոմեքենաների վարորդներն այսօր Էրեբունի վարչական տարածքից՝ ավտոշուկայի մոտից, երթարշավով գնացին մինչեւ Բաղրամյան պողոտա: Վարորդները բողոքում են կառավարության ներկայացրած օրենքի նախագծի դեմ, որով ըստ նրանց փետրվարի 1-ից արգելվելու է աջ ղեկանիվով ավտոմեքենաների ներմուծումը եւ վաճառքը: 

Շուրջ 200 աջակողմյան ղեկով մեքենաների վարորդներ Երեւանում այսօր իրազեկման ավտոթերթ անցկացրին. նրանք կոչ արեցին քաղաքացիներին միանալ իրենց պայքարին:

Ավտոերթի մասնակիցները վաղը պատրաստվում են հավաքվել կառավարության շենքի դիմաց եւ հանդիպում պահանջել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: