Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՎՏՈՎԹԱՐ ԵՐԵՒԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒՄ

Մարզեր

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի ավտոմայրուղում: Փանիկից Գյումրի ուղեւորվող երթուղային տաքսին դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Գյումրիից Երեւան ուղեւորվող «Գազել» մակնիշի ավտոմեքենային: Նախնական տեղեկություններով, վթարի պատճառ են հանդիսացել եղանակային անբարենպաստ պայմանները:

Վթարի հետեւանքով 5 վիրավոր է տեղափոխվել Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Առողջական ծանր վիճակում է գտնվում Նվեր Մկրտչյանը: Նրա մոտ ախտորոշվել է ներքին օրգանների վնասում՝ արյունահոսությամբ: Կատարվել է որովայնահատում, հեռացվել է պատռված փայծաղը, կարվել են լյարդի եւ միզուկի պատռվածքները: Բժիշկներին հաջողվել է դադարեցնել ներքին արյունահոսությունը:

Հիվանդը կորցրել է 1,5 լիտր արյուն: Ներկա պահին Նվերի վիճակը ծանր է եւ կայուն: Տուժածներից մեկն ունի ազդրի կոտրվածք՝ տեղաշարժով: Նրա վիճակը գնահատվում է ծանր. նա գտնվում է վերակենդանացման բաժնում: Ըստ մասնագետների, տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում :

Գյումրի, «Ցայգ»