Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՄՐԻՆ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԶՈՀԵՐԻՆ

Մարզեր

Այսօր կատարվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վրա կատարված մահափորձի ժամանակ զոհված 3 ուղեկցողների քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը:

Հիշեցնենք, որ ավազակային հարձակման պահին զոհվել էին 1970 թվականին ծնված, ծանրամարտի սպորտի վարպետ Հովհաննես Միրզախանյանը, 1981 թվականին ծնված, եռամարտի աշխարհի եւ եվրոպայի չեմպիոն Սիսակ Վարդանյանը, եւ 1985 թվականին ծնված, թեյքվանդոյի եվրոպայի չեմպիոն Արտյոմ Ադամյանը:

Հովհաննես Միրզախանյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա: 1 երեխա ուներ Սիսակ Վարդանյանը: Արտյոմ Ադամյանը սովորում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում, ամուսնացած չէր:

«Ցայգ» ՀԸ

Գյումրի