Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացին գյուղում պիտի զբաղվի իր գործունեությամբ. գյուղնախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
ignati

«Առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի տեղակալ Արման Խաչատրյանին հիշեցրեց վերջին օրերին տեղի ունեցող գործադուլները։ «Մեր հաշվարկները պարզ ու թափանցիկ են, հրապարակված են, կարող եք օգտվել»,- պատասխանեց Արման Խաչատրյանը։ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը իր ելույթում հայտարարեց, որ շուկայական հարաբերություններում պետությունը գների վերահսկողություն չի անում։ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն իր ելույթում հայտարարեց, որ ամենաթիրախավորված ոլորտն է եւ կարիք ունի սուբսիդավորման. «Ինչ անել, որ այս թանկացումները սպառողի համար ծանր չլինի. «Սուբսիդավորմամբ մենք պետք է մեղմենք գների բարձրացումը։ Օրինակ` կաթիլային ոռոգման համակարգ, կարկտապաշտպան թաղանթներ, ապահովագրություն, որը սկսում ենք այս տարվանից, որը կհետաքրքրացնի մեր ոլորտը։ Կարտոֆիլի գների բարձրացումը պայմանավորված է արտահանմամբ։ Պարարտանյութերի, դիզվառելիքի սուբսիդավորումը իջեցնում է ծախսը, սակայն արդյունավետության վրա չի ազդում։ Մենք հայտարարել ենք, որ պարարտանյութերի սուբսիդավորում չենք անելու, փոխարենը այլ ծրագրեր ենք առաջարկել` բարձրացնելու արդյունավետությունը։ Ակնկալում ենք, որ 7-7,5 հազար դրամ ազոտական պարարտանյութի գինը շուկայում։ Ունենալու ենք օրգանիկ ու ՀՀ-ում արտադրված այլընտրանքային պարարտանյութ։ Դիզվառելիքի գների բարձրացումը 1-1,5 դրամով ազդում է խաղողի եւ այլ պտղաարտադրության վրա։ Ամենից մեծ ազդեցությունն ունենալու է ցորենի արտադրության վրա` 3,5 դրամով։ Դա էլ ներքին սպառման համար է։ Ինչ վերաբերում է մսի թանկացմանը շուկայում, ապա մենք հանդիպել ենք ոլորտի ներկայացուցիչների հետ եւ եկել այն եզրակացության, որ սա մեծ պոտենցիալ է ստեղծում անասնապահության զարգացման համար։ Նախկին ցածր գինը թույլ չէր տալիս զարգացնել այս ոլորտը։ Մենք կողմնակից ենք, որ գյուղացին գյուղում զբաղվի իր գործունեությամբ»։