ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է՞
Աջակցիր «Ա1+»-ինԱշոցքի տարածաշրջանի «Տիրամայր Նարեկ»ի անվան հիվանդանոցից յումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել 1929թվականի ծնված Արտյուշա Հովհաննիսյանը: Արտուշյա Հովհաննիսյանը նախնական ախտորոշմամբ թունավորվել է սուր էկզոգեն ֆոսֆոր օրգանական թունաքիմիկատներով, որն օգտագործել է երեկ օրվա երկրորդ կեսին: Հիվանդանոց ընդունվելիս, մասնագետների գնահատմամբ հիվանդն ունեցել է թունավորմանը բնորոշ ախտանշանները՝ այն է տեսողության հետ կապված խնդիրներ, նկատվել են նաեւ սրտի ռիթմի խանգարումներ: Տուժածը հիվանդանոց է ընդունվել ծանր վիճակով: Ստացել է համապատասխան բուժօգնություն: Ներկա պահին բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Թե ինչն է եղել թունավորման իրական դրդապատճառը հայտնի չէ, պարզ չէ նաեւ թե հիվանդը արդյոք նպատակ չի ունեցել ինքնասպանության փորձ կատարել: Տուժածը միայն խոստովանել է, որ ջղայնացած է ղել: Թունաքմիկատը բացել է ջրով եւ խմել:
«Ցայգ»