Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես դիմել փոխհատուցման համար. ժամկետը՝ փետրվարի 29

Հասարակություն
timthumb.php_1

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների՝ 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար դիմում-հայտերի ընդունումը:  Հիշեցնենք, որ դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։ Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տաղափոխված լինի առկա համակարգ։  Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։  Հայտատուները պետք է ներկայացնեն՝

  • Դիմում (լրացվում է տեղում)
  • Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը
  • Մեկ լուսանկար (3x4)
  • Ուսանողական տոմսի պատճենը (եթե տվյալ բուհում կիրառվում է)
  • Ստուգման գրքույկի պատճենը՝ հաստատված դեկանի կողմից
  • Տեղեկանք բուհից (պարտադիր պետք է նշված լինի առկա և վճարովի համակարգում սովորելու փաստը, ուսման վարձի չափը, ուսանողն օգտվում է բուհում գործող զեղչից, թե ոչ (զեղչից օգտվելու պարագայում անհրաժեշտ է նշել նաև զեղչված գումարի չափը)
  • Երեխաների ծննդյան վկայականների պատճենները
  • Փոխանցման հաշիվ։
    Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն