ԱՄՆ «Կրեմլյան զեկույցում» 3 հայ օլիգարխ է ընդգրկվել
Ռուսաստանաբնակ երեք հայ գործարար՝ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը և Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ընդգրկվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության «Կրեմլյան զեկույցում», որտեղ ներառված անձանց նկատմամբ կարող են ապագայում պատժամիջոցներ կիրառվել: ՌԴ 96 խոշոր գործարար և 104 բարձրաստիճան պաշտոնյա, որոնք հնարավոր է՝ կապ ունեն 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին Կրեմլի միջամտության հետ: Ցանկում ընդգրկված անձինք առայժմ չեն ենթարկվում ԱՄՆ-ին կողմից պատժամիջոցների, կամ որևէ արգելքների ու սահմանափակումների: Ըստ Bloomberg-ի, չնայած սրան, սա կարող է ամերիկյան և եվրոպական ֆինանսական կառույցներին, բանկերին ստիպել խուսափել նրանց հետ գործակցելուց: Բարձրաստիճան պաշտոնյաներից ընդգրկված են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գործադիր, օրենսդիր մարմինների, պետական ընկերությունների այլ ներկայացուցիչներ: Ցանկում ներառվել են $1 մլրդ-ից ավելի կարողություն ունեցող գործարարներ, որոնք սերտ հարաբերություններ ունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ամբողջական զեկույցը՝ այստեղ: Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը «Տաշիր» ըկերությունների խմբի նախագահն է,Սերգեյ Գալիցկին՝ «Մագնիտ» ցանցի սեփականատերը, իսկ Դանիլ Խաչատուրովը՝ «Ռոսգոսստրախի» նախկին նախագահը: